Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-30 13:45
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ԿԱՅՔԸ
Գործարկվել է Ազգային գրադարանի նոր կայքը:

«Կայքն ունի ժամանակակից, գեղեցիկ դիզայն, ճկուն որոնողական համակարգ: Այն եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: nla.am կայքում ներառել ենք նաև «Նորություններ» բաժինը, որում տեղ կգտնեն գրական, գրադարանային կյանքին վերաբերող տարատեսակ նյութեր, հրապարակումներ մեր հյուրերի, նոր գրքերի համալրումների մասին»,-ներկայացրեց Չիչակյանը:

Նա ընդգծեց, որ նորություններ են ներկայացնելու ոչ միայն Ազգային, այլև այլ գրադարանների մասին:

«Կայքում ներկայացնելու ենք նաև ամեն ամսվա ամենաընթերցված գրքերի տասնյակը: Դա հնարավորություն կտա տեսնել, թե գրադարանում ինչ գրքեր են կարդում, ինչը կնպաստի գրքի հանրահռչակմանը: Դա մեր գրադարանի կարևորագույն գործառույթներից է»,-եզրափակեց Սյուզան Չիչակյանը: