ԴՈՒԲԱՅ-ԵՐԵՎԱՆ ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ

«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 15-ին իրականացնելու է Դուբայ-Երևան չարտերային թռիչքը։
Այս մասին տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների վերաբերյալ մոտակա երկու օրերի ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի։