Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 12:12
ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՆՈՐ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆՎԵԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) սիրով տեղեկացնում է, որ մեկնարկում է նոր կրթաթոշակային ծրագիր. նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում հովանավորել 20 ուսանողների, ովքեր պատրաստվում են սովորել Հայաստանում Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։

ՀԱՀ մագիտրոսական կրթական ծրագրի բոլոր 9 մասնագիտությունները ընդգրկված են ՀԿՀ կողմից հովանավորվող մասնագիտությունների ցանկում։ Մրցույթը հաղթած ուսանողները կստանան ամբողջական կրթաթոշակ՝ ուսման վճարի տեսքով։

Ուսանողը, ստանալով կրթաթոշակ, պարտավորվում է ունենալ առնվազն 3,0 միջին որակական գնահատական (ՄՈԳ) և կատարել կամավորական աշխատանք` տարեկան 120 ժամ ։

Այս նոր կրթաթոշակային ծրագիրը փաստում է Հայ կրթական հիմնարկության յոթանասունամյա անկոտրում նվիրումը Հայաստանին և հայ ուսանողին՝ ևս մեկ անգամ նոր հնարավորություն ընձեռելով նոր ուսանողների` ստանալ բարձրորակ կրթություն։ Այս նոր ծրագրով մենք ընդլլայնում ենք մեր համագործակցությունը ևս մեկ համալսարանի՝ ՀԱՀ-ի հետ։ Նոր ընտրված ուսանողները շուտով կհամալրեն մեր ավելի քան 550 կրթաթոշակառուների շարքերը Հայաստանից, Արցախից և Ջավախքից, ովքեր ներկայումս ստանում են ՀԿՀ կրթաթոշակներ, նշեց ՀԿՀ տնօրեն Փիթըր Պաղդասարեանը՝ հավելելով . «ՀԿՀ տնօրենների խորհրդի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարերարներին, իրենց անգնահատելի օժանդակության և ուսանողներին ֆինանսական մեծ օժանդակություն տրամադրելու համար»։

2007թ-ից ի վեր, ՀԿՀ Հայստանյան խորհուրդը անվերապահորեն ու անաչառ կերպով իրականացրել է կրթաթոշակառուների ընտրությունը։ Ընտրվել են բարձր առաջադիմություն ցուցաբերած և ֆինանսական օգնության կարիք ունեցող ուսանողները, հատուկ ուշադրություն է դարձվել ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, գյուղանբակ և պատերազմի մասնակցություն ցուցաբերած ծնողների երեխաներին։ Ամբողջական եւ թափանցիկ ընտրության արդյունքում ընտրվում եւ առաջնահերթություն են ստանում մարտական հերթապահություն իրականացրած, հասարակական ակտիվություն ցուցաբերած, միևնույն  ժամանակ բարձր ակադեմիական առաջընթաց ունեցող ուսանողները։

«Հայ կրթական հիմնարկությունը փորձում է բոլորին կրթական հավասար հնարավորություններ ապահովել։ Ճիշտ է՝ համալսարանը բացառիկ հնարաւորություն է տալիս ստանալ ֆինանսական օժանդակություն, սակայն իրականացվող ծրագիրը անգնահատելի է, և մենք ուրախ ենք սկսել մեր համատեղ աշխատանքը։ ՀԿՀ-ն առաջատարն է իր կրթաթոշակային ծրագրերով։ Մենք չափազանց ուրախ ենք, ու ՀԱՀ մագիստրոսական ծրագրերը ևս այսուհետ կհովանավորվեն ՀԿՀ կողմից։ Ես համոզված եմ, որ սա մեր հաջողված համագործակցության սկիզբն է միայն», իր խոսքում նշել է ՀԱՀ նախագահ, պրոֆեսոր Կարին Մարկիդեսը։

 ՀԿՀ գրասենյակը հայտարարել է, որ բարերար դառնալու ցանկության դեպքում կապ հաստատել՝  818-242-4154 հեռախոսահամարով կամ գրել էլ. հասցեին՝ aef@aefweb.org