Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-08 13:05
ԴԻՄԱԿՆԵՐ ԵՎ ԼՈԿԱԼ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎՐՈՊԱՅԻՑ
Լոկալ սահմանափակումները վերսկսվել են Իսպանիայում և Գերմանիայի որոշ հատվածներում` պարտադիր դարձնելով դիմակ կրելու կանոնը:

Վկայակոչելով BBC-ն, հայտնում է Եվրոպայի վերջին տվյալները.

  • Իսպանիայում Գալիսիայի և Կատալոնիայի կառավարությունները 300 հազ. մարդու համար սահմանել են որոշակի սահմանափակումներ: Միայն նրանք կարող են ելումուտ ունենալ Գալիսիայի Ա-Մարինա ծովափնյա թաղամաս, ովքեր աշխատում են:
  • Գերմանիայի մի շարք նահանգներ քննարկում են առաջիկա ամիսներին դիմակներ կրելու վերաբերյալ մեղմացման կանոնները, քանի որ վարակի տարածումը  մնում է վերահսկողության տակ: Առողջապահության նախարար Ջենս Սփան նշել է. «Ես հասկանում են անհամբերությունը բնականոն կյանքին վերադառնալու, բայց վարակը դեռ առկա է»:
  • Շվեյցարիան հանրային տրանսպորտում դիմակ կրելը դարձրել է պարտադիր` հղում կատարելով զբոսաշրջիկների աճող թվերին: 
  • Հունաստանը հուլիսի 6-ին փակում է սահմանը Սերբիայի հետ` պայմանավորված Բալկանյան երկրում դեպքերի աճով: Մոնտենեգրոն արձանագրել է մեկօրյա դեպքերի ռեկորդային թիվ հուլիսի 5-ին, Կոսովոն սահմանել է գիշերային պարետային ժամ մի քանի քաղաքներում` ներառյալ նաև մայրաքաղաք Պրիշտինայում: