Նյութը՝
Տեղադրվել է 2020-07-08 21:13
«ԵՎՐԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾՔ» 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
2020 թվականի սեպտեմբերի 22-24-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում անցկացվելու է «Եվրասիական տարածք» 2-րդ միջազգային երիտասարդական ֆորումը:

Ֆորումի նպատակը ուսանողական լրատվամիջոցների, երիտասարդական նոր մեդիայի աջակցությունն ու զարգացումն է, ԵԱՏՄ ընդհանուր մեդիատարածքի ձևավորումը:

Ֆորումի շրջանակներում կանցկացվեն.

  • «ԵԱՏՄ միջազգային մոդել»  գործնական խաղ երիտասարդ առաջնորդների համար.
  • գիտական համաժողով «Մեծ Եվրասիա 2030».
  • ուսանողական և երիտասարդական ԶԼՄ-ների մեդիամրցանակաբաշխություն երիտասարդ մեկնաբանների և լրագրողների համար.     

Նշված միջոցառումների մասնակիցները կընտրվեն մասնագիտական ժյուրիի կողմից՝ աշխատանքների մրցույթի միջոցով:

Մրցույթների եզրափակիչ փուլ անցած և հաղթած մասնակիցները կստանան դրամաշնորհ «Եվրասիայի տարածք» միջազգային ֆորումին մասնակցելու համար և հուշանվերներ:

Ֆորումի շրջանակներում տեղի կունենան նաև տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության և գիտական գործունեության  ոլորտների առաջատար մասնագետների դասախոսություններ և վարպետության դասեր:

Ֆորումին մասնակցելու են հրավիրվում 18-35 տարեկան երիտասարդ տնտեսագետներ, քաղաքագետներ, դիվանագետներ, պատմաբաններ, մենեջերներ, մեկնաբաններ և լրագրողներ Եվրասիական տնտեսական միության երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան):

 Կազմակերպիչները կվճարեն եզրափակչին ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ժամանած 40 և Ռուսաստանի շրջաններից 20 մասնակիցների ճանապարածախսը դեպի  Մոսկվա և կեցությունը (3 գիշեր):

Միջոցաման կազմակերպիչներն  են ՌԴ Հումանիտար գիտությունների պետական ​​ակադեմիական համալսարանը և «Միջտարածաշրջանային փորձագիտական ​​կենտրոն» կազմակերպությունը:

Ֆորումը անցկացվում է ՌԴ Նախագահի դրամաշնորհային հիմնադրամի աջակցությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել Ֆորումի ՝ forum.gaugn.ru կայքում մինչև հուլիսի 20-ը:

Ֆորումի վերաբերյալ մանրամասները ևս՝ Ֆորումի կայքում ՝ forum.gaugn.ru: