
«76 տարի առաջ, 1944 թւականի յուլիսի 4-ին տնկւեց դալար մի շիւ, որը տասնամեակների ընթացքում արմատ ձգելով, դարձաւ հաստաբուն կաղնի՝ վերածւելով սերունդներ դաստիարակող դարբնոցի»,-ազդարարում է Ալիք օրաթերթը Թեհրանից:
Ինչպես իրենք են սիրում ասել՝ պարսկահայ կյանքի գրեթե բոլոր երևելի դեմքերը «Արարատ»-ի բովով են անցել, նրանք մեծ ավանդ են ունեցել իրանահայ համայնքի ազգային-հասարակական կյանքում և ազգապահպանման կարևոր գործում:
Ժամանակի մարտահրավերների հետ կապված hուզիչ էր «Արարատ»-ի Կենտրոնական վարչության նախագահ՝ Հարմիկ Զովէլեանի ողջույնի խոսքը՝ «…հիմա առաւել ենք գիտակցում արժէքը գրկախառնւելու, ողջագուրւելու, ձեռք ձեռքի մէջ քայլելու, այս օրերին աւելի կարիքն ունենք ուժեղ լինելու - առիթը՝ մտածելու եւ պարտադրանքը՝ զգոյշ լինելու: Վստահ ենք, որ հաւատարիմ իր կոչմանը, «Արարատ»-ը կը շարունակի մնալ որպէս ազգանւէր, գիտակից եւ յանձնառու երիտասարդութեան հիմնական դարբնոցն ու քուրան»:
Շնորհավոր ծնունդդ, «Արարատ»: