
Պարզվում է այս թեմայով ցուցահանդեսները իրանական մշակութային կյանքում նորություն չեն, և չորս տարի առաջ էլ այս նույն թեմայով «Մարիամ» ցուցասրահում ներկայացվել են իրանահայ արվեստագետների ստեղծագործությունները:
«ԻՐԱՆԱՀԱՅԵՐ» ցուցահանդեսի մասին «ԱԼԻՔ» օրաթերթը զրուցել է ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Սանազ Արիանֆարի հետ:
«Անհնար է հերքել իրանահայերի դերը իրանական ժամանակակից արւեստի զարգացման մէջ: Գուցէ այն պատճառով է, որ հայերը առնչակից էին եւրոպական մշակոյթին ու արւեստին, եւ բնական կլինէր, եթէ այն արտացոլած լինեն իրենց գործերում, կամ փոխանցած լինեն իրանական մշակոյթի արդիականացման ընթացակարգին», ասում է Արիանֆարն ու շարունակում. «հայ առեւտրականներն էին եւրոպական մշակոյթն ու արւեստը կամրջում Միջին Արեւելքի հետ, ինչով էլ նրանք (հայերը) երեւելի դարձան կերպարւեստի զարգացման գործում: Այդ ժամանակներից եկած ձեռագիր Աստւածաշնչերում եւս աչքի են ընկնում մանրանկարներ ու մինիատուրա, ինչը վկայում է մշակոյթների փոխյարաբերութիւններում հայերի ներկայութեան մասին»:
Կազմակերպիչները ելնելով համաճարակային շրջանի թելադրանքից ինստագրամով են հրապարակում ցուցահանդեսի քննարկումը. այն կհեռարձակվի հուլիսի 10-ին, ժամը 17:00-ին «Մեհրսան» ցուցասրահից: