Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-12 10:18
ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆԵԱՆ-ԳԷՈՐԳԵԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Լիբանանի Երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինէ Օհանեան-Գէորգեանը ընդունել է սկաուտական ֆեդերացիայի պատվիրակությանը, որի կազմում է եղել ՀՄԸՄ-ի ներկայացուցիչ և ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ՝ Վաչէ Նաճարեանը, տեղեկացնում է «Ազդակ» օրաթերթը:

Նախարարն ինքը սկաուտական գործունեության հարուստ փորձ ունի և եղել է ՀՄԸՄ անդամ:

Վարդինե Օհանեան-Գէորգեանը բարձր է գնահատել համաճարակային պայմաններում ֆեդերացիայի և սկաուտական միությունների աշխատանքները՝ հատկապես կամավոր աշխատանքի ու նախազգուշական արշավներ կատարելու առումով:

«Ապա նախարար Օհանեան-Գէորգեան  պատուիրակութեան հետ քննարկեց սկաուտական կեանքը վերահաստատելու եւ վերակազմաւորելու կարելիութիւնները` երկրին դիմագրաւած դժուարութիւններուն լոյսին տակ»:

Վարդինէ Օհանեան-Գէորգեանը սկաուտական հավաքները վերսկսելու համար ֆեդերացիայից պահանջել է նախարարություն ներկայացնել միացյալ չափանիշների վրա հիմնված առաջարկներ: