Նյութը՝ Panarmenian.net լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-14 12:31
«ԻՄ ՔԱՅԼԻՑ» ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ ԵՎ ԴԵՆԻՍ ՋՈՐԿԱԵՖԸ՝ ՀՖՖ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի:

Նշվում է, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով):

Հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր, ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական է նշանակվել: