Նյութը՝ Panarmenian.net լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-14 12:34
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 11-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները համաձայնություն են ձեռք բերել՝ ազգային հավաքականների ընկերական հանդիպման մասին: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: