Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-15 20:06
ՄԱՆՈՒԷԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՍՏԵՓԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Կայացավ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը։

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարի միանձնյա առաջատար Մանուէլ Պետրոսյանը տոնեց հերթական հաղթանակը և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասաելի դառնալով մրցակիցների համար, հռչակվեց մրցաշարի հաղթող։
Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով գտնվում 2-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։