Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-18 11:00
ՀԱՄԱՏԵՂ ՋԱՆՔԵՐՈՎ ՄԻՆՉև ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՅՈՒՆ ԱՃ ԿԳՐԱՆՑԵՆՔ․ՄԻՇՈՒՍՏԻՆ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ 2020թ. հուլիսի 17-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ ցավով նշեց, որ կորոնավիրուսային համաճարակն ազդեցություն ունեցավ հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման վրա։

«Ինչպես նշեցիք, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազել է օբյեկտիվ պատճառներով։ Հուսով եմ, որ համատեղ ջանքերով մինչև տարվա վերջ կայուն աճ կգրանցենք։ Դրա համար կան բոլոր նախադրյալները»,- ասաց Միշուստինը։

Ինչ վերաբերում է մշակութային, հոգևոր, պատմական կապերին Հայաստանի հետ, Միշուստինը նշեց, որ, անկասկած, շարունակվում են բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված էին։

Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած հանդիպմանը ՌԴ վարչապետը նաև հույս հայտնեց, որ քննարկումից հետո լուծվի ԵԱՏՄ տարածքում խոչընդոտների հարցը ։ «Եվ «չորս ազատությունների» սկզբունքը, որը համարվում է մեր Միության խորհրդանիշը, կստանա նոր զարգացում՝ պայմանավորվածությունների շրջանակներում»,- եզրափակեց Միշուստինը։