Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-20 10:15
ԽՈՐԵՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՆՈՐ ԱՆԴԱՄՆ Է
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր համալրում ունի:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն` ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ -ի Ազգերի Լիգայի մրցաշարին:
Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․
«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013
«Ռոտոր» (Ռուսաստան) -   2013-2014
«Վոլգար» (Ռուսաստան) -  2014-2015
«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018
«Ռուբին» (Ռուսաստան) -   2018-2019
«Ռոստով» (Ռուսաստան) - 2019-մինչև այժմ