Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-20 10:17
«ՆՈԱ»-Ն ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ 21-ԱՄՅԱ ՀԱՅ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի նորընծա գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալում ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  «Նոա»-ն պայմանագիր է կնքել 21-ամյա պաշտպան Արման Մկրտչյանի հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 33-ամյա կիսապաշտպան ԴենիսԴեդեչկոյի հետ: 

«Նոա» ֆուտբոլային ակումբն արդեն իսկ ավարտված Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը, ինչպես նաև դարձավ գավաթակիր: