Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-20 18:23
ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակում է առցանց Օլիմպիադային մասնակցող հավաքականի կազմը:

Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Նշենք, որ թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչև 20 տարեկան պատանի և 1 մինչև 20 տարեկան աղջիկ:
Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը: