Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-23 23:59
ՄՕԿ-Ը ՄՏԱԾՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՌԱՆՑ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ԹՈՄԱՍ ԲԱԽ
Միջազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Տոկիոյի Օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը:

Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:  «Մենք պետք է նախապատրաստվենք Օլիմպիական խաղերի անցկացման տարատեսակ սցենարների: Ոչ մեկը չի ուզում, որ խաղերն անցկացվեն առանց հանդիսականի, սակայն մենք հատուկ քայլերի կգնանք, որ ՕԽ-ն կայանան: ՄՕԿ-ը մտածում է խաղերն առանց հանդիսականի անցկացնելու մասին»,- ասել է Բախը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ­-ն նորից հետաձգելու հնարավորությունը: Կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա, հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

Մարտի 24-ին հայտնի դարձավոր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել ենՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցելև վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելունԱյս պահի դրությամբ հայտնի էոր Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումըՏոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: