Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-25 10:55
ՈՍԿԵԴԱՐԻ և ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼ Է․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են որ հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։
Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար
 
 Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը:
 
Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան։
 
Խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: