Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-26 09:09
ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԳՐԱՆ ՊՐԻԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատիԳրան Պրիի 8-րդ փուլում:

20-ամյա գրոսմայստերը մրցաշարի եզրափակչում 2-0 հաշվով առավելության է հասել ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի նկատմամբ: Եզրափակչի երկու մասնակիցներն էլ հաջող ելույթներից հետո ընդգրկվել են Գրան Պրի մրցաշարի ընդհանուր հաշվարկով լավագույն քառյակում:

Գրան Պրիի 8-րդ փուլը մեկնարկել էր հուլիսի 21-ին․ մրցաշարին մասնակցել է 745 շախմատիստ։ Գրան Պրիի հաջորդ փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին: