Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-27 09:33
ԲԻԹՔՈՅՆԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻՑ
Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել Է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը: Այդ մասին են վկայում Երեւանի ժամանակով 7:30-ի դրությամբ Coinmarketcap պորտալի տվյալները:

Բիթքոյնը համանուն գաղտնարժույթի ապակենտրոնացված համակարգն Է բլոքչեյն տեխնոլոգիայի հիման վրա, որը կարող Է «ձեռք բրել» (շրջանառության մեջ դնել)՝ համակարգի մասնակից ցանկացած օգտատեր: Դրա համար անհրաժեշտ Է ստեղծել համակարգի նոր բլոկներ:

Համակարգի հայեցակրգը հրապարակվել Է 2008 թվականի նոյեմբերին Սատոսի Նակամոտո կեղծանվամբ՝ դրա հեղինակի (հնարավոր Է հեղինակների կոլեկտիվի) կողմից: Բիթքոյնի Էմիսիան սովորական ձեւով սահմանափակված Է, եւ այս պահին բիթքոյնների մեծ մասն արդեն «ձեռք Է բերված», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: