Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-30 17:41
ԵՀ-ՈՒՄ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ APPLE-Ի ԴԵՄ TELEGRAM-Ի ԳԱՆԳԱՏԸ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրաժարվել Է մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ Telegram մեսենջերը, որից աշխարհում օգտվում Է 400 միլիոն մարդ, Եվրահանձնաժողով գանգատ Է հարուցել Apple կորպորացիայի կողմից մրցակցության կանոնների հնարավոր խախտման դեմ, որոնք վերաբերում են App Store հավելվածների խանութին։

«Ցավոք սրտի, այս փուլում մենք մեկնաբաություններ չունեք այդ հարցի վերաբերյալ»,- ՏԱՍՍ-ին ասել են Եվրահանձնաժովում՝ հրաժարվելով նույնիսկ հավաստել գանգատի ստացումը:

Ինչպես հուլիսի 30-ին հաղորդել Է Financial Times թերթը, Telegram-ը Եվրահանձնաժողով գանգատ Է հարուցել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի կողմից մրցակցության կանոնների հնարավոր խախտման դեմ, որոնք վերաբերում են App Store հավելվածների խանութին:

Ընկերության դիմումում, որը հասցեագրված Է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետ Վեստագերին, որը պատասխանատու Է մրցակցության հարցերի համար, մասնավորապես, ասված Է, որ Apple-ը պետք Է «օգտատերերին թույլ տա հնարավորություն ունենալու ծրագրային ապահովումը բեռնելու App Store-ի սահմաններից դուրս»: Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ավելի վաղ ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ Apple-ը փորձում Է հիմնավորել 30 տոկոս չարդարացված բարձր միջնորդական վարձատրությունը հավելվածները մշակողների համար: