Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-07-31 18:09
ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԵՐԳ ԿՆՎԻՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ԲՈԼՈՐ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ կնվիրեն աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:

Համերգը կցուցադրվի առցանց օգոստոսի 2-ին՝ ժամը 20:00-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է, համերգի երաժշտական ղեկավարը՝ Մկրտիչ Բաբաջանյանը: