Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-07-31 18:20
ԱՐՈՆՅԱՆԸ 7-ՐԴՆ Է ՖԻԴԵ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՏԵՂ ՈՒՆԻ ևՍ 4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ¬ի դասակարգման աղյուսակում:

Օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 7-րդն է, ինչպես նախորդ ամսին: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: