Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-01 17:32
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
«Հայաստանում մեկնարկել է առանցքային ուժային կառույցնեից մեկի՝ ոստիկանության արմատական բարեփոխումների գործընթացը, որը երբեւէ չէր իրականացվել նորանկախ Հայաստանում:

Այդ գործընթացների շրջանակում գործադիրի ընդունած «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության եւ դրանից բխող 2020-2022 թթ. գոծողությունների ծրագրով» լուծվում են առանցքային խնդիրներ: Փոփոխություններն իրականացվելու են 4 հիմնական ուղղություններով՝ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կրթական եւ ոստիկանության ծառայության անցնելու կարգի արմատական փոփոխության:

Ոստիկանության առաջարկած որոշման նախագծով սահմանված հավելումներով զինվորական ծառայության ստաժով ոստիկանությունում աշխատանքը սկսող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձը, ստաժներին համապատասխան, կազմելու է 320000 դրամ, որը ներկայիս գործող 0-2 տարի զինվորական ստաժ ունեցողի 190000 դր. աշխատավարձից 68 տոկոսով բարձր է: Իսկ 2-5 տարի զինվորական ստաժ ունեցող նոր աշխատանքի անցած ոստիկանի աշխատավարձը կբարձրանա 69 տոկոսով՝ կազմելով 325584 դրամ՝ այսօրվա 193000 դրամի փոխարեն:

Սպայական կոչում ունեցող ոստիկանների գործող աշխատավարձերի չափերը մի փոքր ավելի են շարքային կազմի ստացած աշխատավարձերի չափից, բայց վարձատրության ընդհանուր հարթության վրա նույնպես բավականին ցածր են: Գործադիրը նախատեսում է բարձրացնել նաեւ սպաների աշխատավարձերը: Այսպես, 5-10 տարվա ստաժով սպա պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402181 դրամ, որը եղած ամենաբարձր ցուցանիշից ավելի է լինելու 88000 դրամով, իսկ ներկայիս գործող ոստիկանի սովորական աշխատավարձից բարձր է լինելու 97.5 տոկոսով»: