Նյութը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-04 17:24
ՔԻՄԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ ԱՐԾԱԹԵ և ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐ
Հուլիսի 23-30-ը տեղի է ունեցել Քիմիայի միջազգային օլիմպիադան:

Ինչպես  հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, օլիմպիադան պետք է տեղի ունենար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն COVID-19 համաճարակի պատճառով այս տարի այն անցկացվել է առցանց: Համապատասխան տարածքը և տեխնիկական միջոցները տրամադրել է Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը:

Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 231 աշակերտ։ Հայաստանը ներկայացել է չորս մասնակիցներով: Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:

Օլիմպիական թիմը ղեկավարել են՝ Անդրանիկ Դավինյանը, Արմեն Գալստյանը և Մովսես Աղեկյանը: