Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-04 17:30
ՄԵՏՐՈՅԻ ԱՋԱՓՆՅԱԿԻ ԿԱՅԱՐԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵԼ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։ Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը», - նշեց Մարությանը։