Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-08 08:48
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԱՐՏԱՓԸ 3 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՆԵՐԴՐՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ
ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ։

Ընկերության ստեղծած անոտացիոն գործիքը, որի հիմքում ընկած է արհեստական բանականությունը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում՝ ինքնագնաց մեքենաներից մինչև անվտանգության համակարգեր և առողջապահություն:

Հետագա հաջողություններ եմ մաղթում SuperAnnotate-ի թիմին: Համոզված եմ, որ նորարարությունների, գիտական ներուժի ու ձեռնարկատիրական ճկուն մտքի համակցությունը Հայաստանում նոր որակի տնտեսության ստեղծման հիմքն է»: