Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-08 17:14
ԱՐՑԱԽԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳՈՏՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԽԱԽՏԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 300 ԱՆԳԱՄ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց:

Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ: