Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ AP Photo-ի
Տեղադրվել է 2020-08-08 17:22
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԱՅՐԷՋՔԻՑ ՀԵՏՈ ԲԱԺԱՆՎԵԼ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ.ԱՌՆՎԱԶՆ 14 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼ Է
Հորդառատ անձրևի ժամանակ Air India Express-ի ինքնաթիռը Հնդկաստանի Կերալա նահանգի Կոժիկոդե քաղաքի օդանավակայանում կոշտ վայրէջքից հետո բաժանվել է երկու մասի, որի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է և ավելի քան 30 մարդ վիրավորվել:

Վկայակոչելով «Reuters» գործակալությունը, այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Հնդկաստանի քաղավիացիայի կոմիտեից «Reuters»-ին հայտնել են, որ Boeing 737 օդանավում գտնվել է 191 մարդ՝ 184 ուղևոր (որից տասը երեխա) և անձնակազմի անդամները: