Նյութը՝ news.am Sport կայքից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-12 09:08
«ԱՐՍԵՆԱԼԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԱՃԱՌԵԼ «ՌՈՄԱՅԻՆ»
Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը հրաժարվել է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը վաճառել իտալական «Ռոմային», տեղեկացնում է Forza Roma-ն:

30-ամյա կիսապաշտպանի դիմաց «Ռոման» «Արսենալին» առաջարկել է 10 միլիոն եվրո, սակայն լոնդոնյան ակումբը մերժել է առաջարկը:

Սպասվում է, որ «Ռոման» առաջիկայում կրկին բանակցություններ կսկսի «Արսենալի» հետ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձակալությամբ «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: