Նյութը՝ news.am լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-12 09:11
ՄԵՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՅՐՆ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ ՄԻԼԱՆՈՒՄ
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ու նրա հայրը՝ Խորխե Մեսին, առանձնատներ են ձեռք բերել Միլանում, տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Առանձնատները գտնվում են Միլանի էլիտար՝ Պորտա Նուովա թաղամասում, որը գտնվում է «Ինտերի» գրասենյակի շրջակայքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով կարող է հեռանալ ակումբից:

Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Միլանի «Ինտերը» արգենտինացի հարձակվողին առաջարկել էր 4 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 260 միլիոն եվրո աշխատավարձով: