Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-18 18:04
ԵՐԵՎԱՆՈՒՄ 250 ՄԵԳԱՎԱՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ կառուցվում է նոր կայանում շոգեգազային ցիկլով կարտադրվի էլեկտրաէներգիա: Շինարարությունը սկսվել է 2019-ի ամռանը:

Այս ընթացքում իրականացվել է աշխատանքի չերևացող, բայց իրականում բարդ ու կարևոր մասը: Այս մասին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը տեսառեպորտաժ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում:

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ շարունակվում են Երեւանում 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման աշխատանքները։

Արդեն ներդրվել է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր առմամբ ներդրվելու է ավելի քան 270 մլն ԱՄՆ դոլար»,- գրել է նա։