Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-25 08:10
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՕԳՈՍՏՈՍԻ 26-ԻՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է օգոստոսի 26-ին ժամը 20։00-ին համապետական ծնողական ժողով անցկացնելու մասին։

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում:

Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- գրել է Հարությունյանը։