Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-08-25 18:21
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության Հռչակագրի ընդունման օրվա առիթով։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը՝ տալով անկախության գործընթացի մեկնարկը:

Պատմական օրվանից ուղիղ 30 տարի անց, մենք պարտավոր ենք արժանին մատուցելու բոլոր նրանց, ովքեր կյանքի կոչեցին անկախության ուղին սկզբնավորող իրավական կարևոր փաստաթուղթը՝ որպես հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի լավագույն առհավատչյա, որպես հայոց պետականության կերտման անդրանիկ հայտ:

Անցած երեսուն տարիների ընթացքում մենք ազգովի ենք ապացուցել հռչակագրի ընդունման փաստի անառարկելիությունը՝ արտաքին և ներքին մարտահրավերներին դիմակայելով միասնական և հավաքական ուժով և ազգի առջև ծառացած մարտահրավերներին միայն այդպես դիմակայելու գիտակցման պատասխանատվությամբ:

Փա՛ռք Հայաստանի Հանրապետության անկախությանը, փա՛ռք հայ ժողովրդի միասնական ոգուն»։