Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-08-31 09:02
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԳՆԱ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԿՐԵՄԵՆՉՈՒԳՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Պոլտավայի հայկական մարզային «Ուրարտու» հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղի համայնքի գործիչներ և այլք։

Ժողովի պատվիրակները բարձրացրել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Կրեմենչուգում Ուկրաինայի հայերի միության և հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումը և քաղաքի հայ համայնքի այլ արդիական հարցեր։

Քննարկման թեմաներից էին Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման  հարցերը։ Հյուրերի համար անցկացվեց Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագծերի շնորհանդեսը։

Հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը, բացի եռամսյակային կոնֆերանսներից, արդիական հարցերի քննարկման համար տեղի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ կանոնավոր եւ արտագնա հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր շրջաններում։