Նյութը՝ Զավեն Բասմաջյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-01 08:11
ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԸ՝ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ
«Alikonline»-ը, վկայակոչելով իրանական «Irna» գործակալության տեղեկությունը, հայտնում է, որ իրանահայ ճանաչված կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր:

Մաեստրոն անցած դարի 90-ական թվականներին աշխատում և ստեղծագործում էր Հայաստանում։ Մրցանակը շնորհվում է ի պատիվ մեքսիկացի լրագրող Խավիեր Վալդեսի: Նա հիմնադրել էր «Ríodoce» պարբերականը և կազմակերպված հանցագործությունների ու թմրանյութերի վաճառքի մասին հրապարակումների համար արժանացել մի շարք լրագրողական մրցանակների։ Խավիեր Վալդեսը զոհվել է Մեքսիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Մրցանակն ամեն տարի շնորհվում է առանձին անձանց և խմբերի, որոնք զբաղվում են մարդասիրական և բարեգործական հարցերով։

«Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։