Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-09-01 17:29
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ:

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարինանսպասելի մարտահրավերներըպայմանավորված կորոնավիրուսի համաճարակովառաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս, սա է պատճառըոր այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկասակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունիցև մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից»,- նշել է ԿԳՄՍ նախարարըՆա նաև շնորհակալություն է հայտնել բոլորինհատկապես՝ ուսուցիչներինանցած կես տարում ուժ ու եռանդ գտնելուարտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ «Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասումպետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունըպարտաճանաչ անցկացնել դասերըարագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմոր նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ»,- գրել է Հարությունյանը:

Դիմելով աշակերտներին՝ նա նշել էոր աշակերտներն են իրենց դաշնակիցն ու հենարանըՆա հորդորել է աշակերտներին որդեգրել պատասխանատու կեցվածքկատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներըվարքով և պատրաստակամությամբ օգնել թեուսուցիչներինթեիրենց ընտանիքների ավագ անդամներինօր առաջ հաղթահարելու պետությանը պատուհասած այս մարտահրավերըհաղթելու այս կռվում։ «Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձերայլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբկրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարմանխնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվահանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի»,- գրել է Հարությունյանը:

Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը մեկնարկել է միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համարմյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 15-իցԴպրոցները նույնպես կվերաբացվեն սեպտեմբերի 15-իցմիայն 1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից: