Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-04 11:36
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵՆ ԳԱԼՈՒ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ՝ ՈՒՂԻՂ
Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը:

Օրակարգում են Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների նախագծերն ու դրանց կից փաթեթը:

Հիմնական զեկուցողն է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Կառավարությունը նախատեսել է սեպտեմբերից չերկարաձգել կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: