Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-04 11:42
ՍԵՐԵՆԱ ՈՒԻԼՅԱՄՍԸ ՀԱՂԹԵՑ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ. ԱՄՆ ԹԵՆԻՍԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում միմյանց հետ ուժերը չափեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը:

Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ փուլում Ուիլյամսը 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ Գասպարյանի նկատմամբ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ինՄրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլարՀամավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համարայդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: