Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-04 18:16
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԼՈԳՈՅԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԲԻԼԻ ԱՅԼԻՇՆ Է
Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերի տարբերանշանի հեղինակ Գրեմմիի մրցանակակիր երաժիշտ Բիլի Այլիշն է:

Այլիշի կարծիքովայն կարծրատիպըթե Լոս Անջելեսն անհյուրընկալ քաղաք էսխալ է:  Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մինչ խաղերը համաշխարհային աստղերին ներառել կազմակերպչական այս կամ այն հարցերում:

Նախօրեին Լոս Անջելես-2028-ի  կազմկոմիտեն ներկայացրել էր  ամառային 34-րդ  Օլիմպիական  խաղերի պաշտոնական տարբերանշանը:  Սև գույնով  պատկերված  են L տառը և 28 թիվըիսկ  A տառը ներկայացված  է բնակչության պատմությանը վերաբերող 26 տարբերակով։ Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը։ Մինչ այս ընդունել է 1932-ինապա՝ 1984-ին։ Լոս Անջելեսը  հայտ էր ներկայացրել 2024-ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։ Իսկ ՄՕԿ-ը  իր հերթին 1,8 միլիարդ դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը  համաձայնել է 2024-ի  հայտը ետ վերցնելԳումարը կծախսվի քաղաքի սպորտի զարգացման և 5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։