Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-05 19:57
ՖՈՒՏԲՈԼԻ ԸՆՏՐԱՆԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
Հայաստանը ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղով սկսեց պայքարը Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլում:
Հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային: Հանդիպման հենց մեկնարկին Հյուսիսային Մակեդոնիան կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Վարազդատ Հարոյանը խախտեց խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակած 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց էզգյան Ալիոսկինը: Առաջին կեսում ծավալվեց գրեթե հավասար պայքարը, բայց առավել հաճախ սխալներ թույլ տալիս էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Այդպիսի մի սխալ էլ խաղակեսի վերջնամասում թույլ տվեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը և մրցավարը կրկին 11 մետրանոց հարված նշանակեց: Այն անվրեպ իրացրեց Իլյա Նեստորովսկին: Առաջին կեսում վիճակագրությամբ Հյուսիսային Մակեդոնիայի թիմն առավելություն ուներ 51-49 տոկոս հարաբերակցությամբ:
Երկրորդ կեսի մեկնարկում խաղային իրավիճակներում առավելությունը Հայաստանի ընտրանու կողմն էր: Հանդիպման վերջում Հայաստանի ընտրանին ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք և այն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի մի շարք փոփոխությունները հարձակման գծում ամբողջապես չտվեցին իրենց արդյունքը և Հայաստանի ընտրանին պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի այս խաղարկությունում: Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան`2:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ազգերի լիգայի երկրորդ տուրում` սեպտեմբերի 8-ին, Երևանում կմրցի Էստոնիայի հավաքականի հետ: