Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-08 17:42
«ԹԻԿՈՒՆՔԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹ. ԱՆՍԱՀՄԱՆ ՋԱԶ ՍԱՀՄԱՆՈՒՄ». ՍԱՀՄԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՋԱԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնը 2020-ին կմեկնարկի Տավուշի մարզում։

Սեպտեմբերի 13-ին` ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր, Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում փառատոնն իրական տոն կնվիրի ջազի սիրահարներին։

«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրով բացօթյա hամերգին հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիոն, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն։

Մասնակիցները ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին և Երևանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Միջոցառման մուտքն ազատ է։ Համերգի ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները։

Միջազգային փառատոնն անցկացվում է 6-րդ անգամ։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի՝ ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ:

«Երևան ջազ ֆեստը» կազմակերպում է Ջազի հայկական ասոցիացիան՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ