Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-09 17:05
ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՈՈՒՆ 14 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Ամերիկյան Keeping Up with the Kardashians (Մնացեք Քարդաշյանների հետ) ռեալիթի շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո ավարտվում է։

Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը։  Ըստ նրա՝ վերջին եթերաշրջանը կհեռարձակվի 2021 թվականին։

39-ամյա Քարդաշյանի խոսքով՝ իրենց ընտանիքը դժվարին որոշում է կայացրել՝ հրաժեշտ տալ Keeping Up With The Kardashians շոուին։

Նա երկրպագուներին շնորհակալություն է հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների և իրենց հետևելու համար»։

«Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վերջին 14 անհավանական տարիների ընթացքում հետևել և աջակցել են ինձ և իմ ընտանիքին։ Այս շոուն մեզ դարձրել է այն, ինչ մենք կանք, և ես  պարտական եմ նրանց, ովքեր դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում»,- գրել է աստղը:

Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի պրեմիերան կայացել է 2007 թվականի հոկտեմբերին։