Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-10 15:40
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 6,6 ՀԱԶԱՐՈՎ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
2020 թվականի հուլիսին հանրապետությունում առկա է 613 հազար 62 վճարվող աշխատատեղ, ինչը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 6 հազար 597 աշխատատեղով, կամ 1,1 տոկոսով:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս տարի համախառն աշխատավարձի ֆոնդերը ավելի են 9,765 մլրդ դրամով կամ 8,1 տոկոսով: Մեկ մարդու միջին աշխատավարձն ավել է 13 841 դրամով կամ 7,14 տոկոսով: Պետք է հուսալ, որ օգոստոսին ցուցանիշներն ավելի լավը կլինեն, որովհետև օգոստոսին ներքին զբոսաշրջության բավականին ծանրաբեռնված փուլ ենք ունեցել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: