Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-11 08:41
WWF-Ն ՀԱՂՈՐԴԵԼ Է 50 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱՅԻ՝ 68 ՏՈԿՈՍՈՎ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիան վերջին 50 տարվա ընթացքում կրճատվել Է 68 տոկոսով: Այդ մասին ասված Է Վայրի բնության համաշխարհային ֆոնդի (WWF) զեկույցում:

«Կենդանի մոլորակի 2020 թվականի գլոբալ ինդեքսը շարունակում Է նվազել: 1970-ից մինչեւ 2016 թվականներն ընկած ժամանակաշրջանում կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների պոպուլյացիաների թվաքանակը միջին հաշվով կրճատվել Է 68 տոկոսով»,-ասված Է զեկույցում:

Կենդանի մոլորակի ինդեքսը հիմնված Է ավելի քան 4 հազար տեսակի կաթնասունների, թռչունների, սողունների, ձկների թվաքանակի մասին տվյալների վրա:

Դրա հետ մեկտեղ գիտնականները վերլուծել են ողնաշարավոր կենդանիների (գրեթե 21 հազար) պոպուլյացիայի մասին տեղեկությունները, քանի որ նրանք ավելի պարզ ձեւով են ենթարկվում հաշվառման: Զեկույցի համաձայն, առավել մեծ կորուստները գրանցված են Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների արեւադարձային ենթատարածաշրջաններում. այնտեղ կրճատումը գնահատվում Է 94 տոկոս:

Կենդանի մոլորակի ինդեքսը ցույց Է տալիս համաշխարհային բազմազանության վիճակը եւ հաշվարկվում Է ողնաշարավոր տեսակների եւ նրանց թվաքանակի միջինացված դինամիկայի վերաբերյալ հավաքված տվյալների հիման վրա: Այն կազմվում Է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ սկսած 1998 թվականից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: