Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-12 16:24
«ՔԵՖ ՉԻ ԼԻՆԻ». «ԼԱԴԱՆԻՎԱ» ԽՈՒՄԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅԱԼԵԶՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, հրապարակել է «Քեֆ չի լինի» ստեղծագործությունը:

 Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

Երգի և՛ բառերի, և՛ երաժշտության հեղինակը «Լադանիվա»-ն է:

Խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի ԹոմասըԽմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվա»-ն հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական գործեր, որոնք նոր շունչ ու ոգի են ստացել նրանց շնորհիվ: