Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-12 16:28
«ԿԻՆՈՆ ԲԵՄԻ ՎՐԱ». ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ՝ ՄԵԾ ԷԿՐԱՆԻ ՎՐԱ
Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո, Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:

Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։

«Բաց մի՛ թողեք այս եզակի հնարավորությունը, միասին և նորովի հայտնաբերելու ծիծաղով և երաժշտությամբ լի այս էջերը։ Շտապեք ձեռք բերել տոմսերը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի համավարակի հետևանքով ամիսներ շարունակ պարապուրդի մեջ հայտնված «Մոսկվա» կինոթատրոնին: Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին, սեպտեմբերի 19-ից մինչև սեպ․ 27-ը»,- նշված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի հաղորդագրությունում։