Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալություն
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալություն
Տեղադրվել է 2020-09-14 08:41
ԿԱՅԱՑԵԼ Է BEELINE ՍՏԱՐՏԱՓ ԻՆԿՈՒԲԱՏՈՐԻ 7-ՐԴ ՇՐՋԱՓՈՒԼԻ ԴԵՄՈՕՐԸ
Ավարտվել է Beeline ստարտափ ինկուբատորի 7-րդ շրջափուլը։ 7-րդ դեմոօրվա ընթացքում 5 շրջանավարտ ստարտափները ներկայացրին իրենց գաղափարներն ու բիզնես նախագծերըՀայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) ներդրողներին, մենթորներին և հյուրերին։

Այս դեմո օրը տարբերվում էր նախորդներից, քանի որ իրականացավ Facebooklive բաց ֆորմատով և հասանելի էր բոլորի համար։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և BANA - Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը։ «Համագործակցությունը Beeline-ի հետ անկասկած հաջողված է։ Վերջին 2 տարիների փորձառությունը և հաջողակ ստարտափները դրա ապացույցն են։ Այս շրջափուլը յուրահատուկ էր, քանի որ բոլոր հանդիպումները և միջոցառումները անցկացվել են առցանցֆորմատով, անգամ ունեցել ենք Լիբանանում և Ֆրանսիայում հիմնված 3 հայկական ստարտափ», - նշում է Գրիգոր Հովհաննիսյանը։ «Մեր ինկուբատորում արդեն 7-րդ դեմո օրն է, բայց ես չեմ դադարում հիանալ մեր թիմերի գաղափարներով և ստեղծարար մոտեցումներով: Հենց այսպիսի երիտասարդներն են մեր ապագան, ու ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր ընկերությունը նրանց աջակցություն է ցուցաբերում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 7-րդ շրջափուլի շրջանավարտ ստարտափներն են Uraaa-ն, Marathon-ը, 2do-ն, Fastpax-ը և Schedex-ը։ Նրանց մասնակցությամբ դեմո օրվա ձայնագրությունը հասանելի է BeelineStartupIncubatorֆեյսբուքյան էջում: Նշենք, որ այժմ ստարտափները կարող են դիմել 8-րդ շրջափուլին մասնակցելու համար։ Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են նաև իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։