Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-15 17:20
ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է GRAMOPHONE ՄՐՑԱՆԱԿԻ
«Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թվականի «Լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթող ճանաչված աշխարհահռչակ լիտվահայ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանն իր Սալոմե հանրահայտ ձայնագրությամբ դասական երաժշտության Gramophone ամսագրում առաջադրվել է 2020 թվականի լավագույն օպերային կատարում անվանակարգում։

Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից:

Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է:  Նրա երգացանկում ներառված են ռուսական, իտալական, ֆրանսիական, գերմանական, օպերաներից արիաներ: