Նյութը՝ armradio.am
Լուսանկարները՝ armradio.am
Տեղադրվել է 2020-09-15 17:41
ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ մարզկենտրոն Վանաձորում կանցկացվի մոտո-հեծանվարշավ: Այս մասին հայտնում եմ Լոռու մարզպետարանից:

Հեծանվարշավը կմեկնարկի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանի տարածքից: Երթուղին կանցնի Լոռվա հրապարակով, կհասնի մինչև Կոտրած եկեղեցու տարածք, ապա’ վերջնագիծը կհատի Հայքի հրապարակում:

Հեծանվարշավին կարող են միանալ ինչպես անհատներ, այնպես էլ` թիմեր մարզի ամենատարբեր համայնքներից: Միջոցառումը կրելու է մարզային բնույթ և ոչ միայն առողջ ապրելակերպը խթանելու, այլև Անկախության տոնին համահունչ համախմբման, միասնական ուժի ու հաղթանակի խորհուրդ ունի:

Հեծանվարշավին միանալ ցանկացողները մինչև սեպտեմբերի 18-ը 18.00-ն կարող են գրանցվել՝ զանգահարելով Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին՝ 2-35-68 հեռախոսահամարով: