Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-09-16 17:22
ՍԵՒԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ «ՎԱԶԻՐ» ԼԻՐԻԿԱԿԱՆ ԵՐԳԸ
Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը երաժշտասերների դատին է հանձնել «Վազիր» (Беги) նոր ստեղծագործությունը:

Երգը և դրա հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում են:

Երգի երաժշտության հեղինակը Լևան Բրաունն է, երգի բառերը գրել են Բրաունն ու Եկատերինա Կովսկայան: Հոլովակի հեղինակն Արամ Ասատրյանն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին ՀայաստանումՏաշիրի մարզի Մեծավան գյուղումԵրաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակերբ լսել է հոր ակորդեոնով կատարումներըԱվարտել է տեղի երաժշտական դպրոցըԴպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ՄոսկվաՍովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնիՄոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններումՄասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին: